«Ռեալի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը «Ինստագրամի» ուղիղ եթերում պատմել է Մեսութ Օզիլին Բունդեսթիմում կարիերան ավարտելու որոշման համար քննադատելուց հետո սոցցանցերում իրեն ուղղված վիրավորանքների մասին:
«ԱԱ-2018-ից հետո ես ասացի, որ ինձ դուր չի գալիս այն, թե ինչպես Մեսութ Օզիլը հեռացավ ազգային հավաքականից: Շատերի համար այն ժամանակ ես դարձա Նացիստ: Շիկահեր, կապուտաչյա, ամեն ինչ մտնում է նկարագրության մեջ: Ինձ հաջողվեց հաղթահարել դա: Այսօր ցանկացածը կարող է թաքնվել ֆեյք էջի հետևում, որպեսզի անխոչընդոտ վիրավորի անծանոթներին», - Կրոսի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: