TotalFootball.am


04.03.21 23:54

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Ռոման» նոր պայմանագիր է կնքել Իբանյեսի հետ


Պաշտպան Ռոջեր Իբանյեսը նոր՝ մինչև 2025 թվականի հունիս նախատեսված պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ըստ Sky Sport-ի տեղեկությունների՝ նոր պայմանագրով Իբանյեսի ներկայիս աշխատավարձը (750 հազար եվրո) կրկնակի կբարձրանա:

«Պայմանագրի երկարաձգումն իսկապես շատ բան է նշանակում ինձ համար, ես շատ եմ աշխատել, որպեսզի ցույց տամ, որ արժանի եմ ներկայացնելու այս ակումբը: Ես հասկանում եմ, որ պետք է շարունակեմ կատարելագործվել, բայց մի բան հաստատ գիտեմ. տեսանելի ապագայում ես իմ բոլոր ուժերը ներդնելու եմ ի շահ «Ռոմայի», - ասել է Իբանյեսը «Ռոմայի» պաշտոնական կայքին:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6