TotalFootball.am


04.03.21 23:00

Հայտնի է՝ երբ է սպասվում Նեյմարի վերադարձը խաղադաշտ


ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որ ստացել էր փետրվարի 10-ին, Ֆրանսիայի Գավաթի 1/32 եզրափակչի՝ «Կանի» հետ խաղում:

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ փարիզցիները հույս ունեն, որ բրազիլացին կկարողանա մասնակցել ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղին:

Մարտի 4-ին Նեյմարը մասամբ մասնակցել է ՊՍԺ-ի ընդհանուր խմբի մարզմանը: Ակումբում կարծում են, որ ամբողջ ծանրաբեռնվածությամբ ընդհանուր թիմի հետ աշխատել բրազիլացին կկարողանա շաբաթվա վերջում:

ՊՍԺ-ն «Բարսելոնային» կընդունի մարտի 10-ին:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6