«Ինտերի» հարձակվող Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում: 33-ամյա չիլիացու ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»: Այս մասին հաղորդում է Le10Sport-ը:
«Պրովանսալցիների» նորանշանակ մարզիչ Խորխե Սամպաոլին ծանոթ է ֆուտբոլիստի հետ Չիլիի հավաքականում աշխատանքից: Հենց արգենտինացի մարզիչն է Արտուրոյի նկատմամբ «Մարսելի» հետաքրքրության նախաձեռնողը: Անձամբ Վիդալը դրական է նայում Ֆրանսիա տեղափոխությանը, քանի որ «Ինտերի» կազմում իր ապագան հարցականի տակ է:
2020/21 մրցաշրջանում Վիդալը «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում 28 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: