TotalFootball.am


04.03.21 20:48

Մարկիզիոն կարող է դառնալ Թուրինի քաղաքապետի թեկնածու


Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարող է դառնալ Թուրինի քաղաքապետի թեկնածու: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն՝ հղում անելով La Stampa-ին:

Նախկին ֆուտբոլիստին որպես իր թեկնածու առաջադրելու հնարավորությունը դիտարկում է Դեմոկրատական կուսակցությունը, որը ձախակողմյան հայացքներ ունի:

Կուսակցությունն արդեն կապ է հաստատել Մարկիզիոյի հետ, որպեսզի իմանա նրա վերաբերմունքն այդ գաղափարին: Մարկիզիոն ժամանակ է խնդրել մտածելու համար:

Սպասվում է, որ Թուրինի քաղաքապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերին:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6