«Սևիլյայի» նկատմամբ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» հաղթանակից հետո (3-0), կատալոնական ակումբի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին կոնֆլիկտ է ունեցել «Սևիլյայի» նախագահ Պեպե Կաստրոյի ու տեխնիկական տնօրեն Մոնչիի հետ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Cadena Ser-ին:
Երբ «Սևիլյայի» ղեկավարը գնալիս է եղել հանդերձարան, նրանք հանդիպել են Մեսսիին ու ասել. «Դուք միշտ միևնույն կերպ եք հաղթում...»՝ ակնարկելով մրցավարների կողմնակալությունը հօգուտ կատալոնացիների: Մեսսին պատասխանել է. «Դուք գնում եք տուն»:
Իսպանիայի գործող գավաթակիրը «Վալենսիան» է, որը 2019-ի մայիսի 25-ին հաղթել էր «Բարսելոնային: 2019/20 մրցաշրջանում Իսպանիայի Գավաթի խաղարկությունը անավարտ մնաց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: