TotalFootball.am


04.03.21 19:57

Գվարդիոլան նշել է, թե ինչն է ատում Անգլիայում


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումն ու իր մնալը Մառալխապատ Ալբիոնում: Իսպանացին պատմել է, որ միշտ երազել է աշխատել Անգլիայում՝ Շեքսպիրի, The Beatles-ի ու Oasis-ի երկրում: Նա նաև բացատրել է, թե ինչու չի սիրում բրիտանական ձմեռները:

«Նայելով 5 տարիներին, որոնք ես անցացրել եմ «Մանչեսթեր Սիթիին», ինձ գերազանց եմ զգում: Հիմա ինձ համար շատ հարմարավետ է: Ես ինձ լավ եմ զգացել նաև անցած մրցաշրջանում՝ նույնիսկ չնայած տիտղոսների բացակայությանը: Ես ունեմ ընկերներ, ինձ պաշտպանված եմ զգում, զգում եմ երկրպագուների սերը, թիմը հետևում է իմ գաղափարներին, ինձ դուր է գալիս այս ֆուտբոլիստների հետ աշխատելը:

Ես անհավանական աշխատանքային պայմաններ ունեմ: Ես ատում եմ նոյեմբերը, դեկտեմբերը, հունվարն ու փետրվարը Անգլիայում, քանի որ կուզեի ավելի լավ եղանակ տեսնել: Բայց ես ունեմ ամեն ինչ: Ամեն ինչ, որպեսզի կատարեմ իմ աշխատանքը: Հենց այդ պատճառով էլ երկարաձգել եմ «Սիթիի» հետ պայմանագիրս: Դա է գլխավոր պատճառը:

Ես չեմ ասում, թե ինձ համար վատ է եղել «Բավարիայում» կամ «Բարսելոնայում», բայց այդ ակումբների հետ աշխատելիս ես միշտ երազել եմ հայտնվել Անգլիայում: Ուզում էի աշխատել Շեքսպիրի, The Beatles-ի ու Oasis-ի երկրում: Անգլիան միայն ֆուտբոլը չէ, այլ նաև կինոն ու թատրոնը: Յուրահատուկ երկիր», - ասել է Գվարդիոլան BT Sport-ի եթերում Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6