«Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկը», ինչպես նաև «Օսասունան» պետք է մի քանի միլիոն եվրո հավելյալ հարկեր վճարեն այն բանից հետո, ինչ Եվրոպական դատարանը հաստատել է, որ նրանք օգտվել են պետական օգնությունից:
Նման վճիռ է կայացրել Եվրոպական միության բարձրագույն դատարնը, որի որոշումները չեն կարող բողոքարկվել:
Պետական օգնությունների մասին գործն առնչվում է հարկային արտոնություններին, որն Իսպանիան տվել է մի քանի ակումբների: «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկն» ու «Օսասունան» դիտարկվել են որպես ոչ կոմերցիոն կազմակերպություններ ու ավելի քան 20 տարի 5 տոկոսով պակաս հարկ են վճարել՝ ի տարբերություն մյուս ակումբների: Դատարանը որոշել է, որ դա նրանց անարդարացի առավելություն է տալիս մրցակիցների հանդեպ:
Վճարները, հավանաբար, 5-ական միլիոն եվրոյի չափով կասահմանափակվեն ակումբներից յուրաքանչյուրի համար, բայց իսպանական իշխանությունները վերջնական որոշում կկայանացնեն ավելի ուշ: