TotalFootball.am


04.03.21 18:59

Զլատանի ընկերուհին պատմել է, թե ինչու չի ամուսնանում ֆուտբոլիստի հետ


Հելենա Սեգերը՝ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ընկերուհին, պատմել է ֆուտբոլիստի հետ իր արտասովոր ծանոթության մասին, ինչպես նաև բացատրել է, թե ինչու չի ամուսնանում նրա հետ:

«Մի անգամ նա իր «Ֆերրարիով» անհաջող կայանում էր արել Մալմյոյում: Նա իր մեքենան կանգնեցրել էր այնպես, որ ես իմ «Մերսեդեսով» չէի կարող դուրս գալ: Նրան կոպիտ ասացի՝ հեռացնել մեքենան: Ահա այդպես էլ ես նրան դուր եկա: Զլատանի հետ ապրելը դժվար է, բայց խոստովանում եմ, ինձ հետ հեշտ չէ:

Կարծում եմ՝ Զլատանն ինձ դուր է գալիս, քանի որ ես ընդդիմանում եմ նրան: Ես նույնպես հագեցած անցյալ ունեմ, և ես կարիերա եմ ստեղծել ինքնուրույն՝ լուրջ զոհողություններ անելով:

Ինչո՞ւ դեռ ամուսնացած չեմ նրա հետ: Ամուսնությունը կարող է խաթարել անկախության իմ զգացողությունը: Ես չեմ ուզում, որ ինձ ճանաչեն պարզապես որպես ֆուտբոլիստի կին կամ գեղեցկության մրցույթների հաղթող: Ես կարծում եմ՝ մարդիկ չգիտեն, թե ինչքան շատ եմ ես սովորել, աշխատել ու պայքարել», - Սեգերի խոսքերն է մեջբերել Corriere dello Sport-ը:

Նշենք, որ Հելենա Սեգերն Իբրահիմովիչի հետ է ապրում 2002 թվականից:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6