«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Ֆիորենտինայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
Որքա՞ն կարևոր էր այս հաղթանակը:
«Իսկապես բարդ խաղ էր, բայց կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի, հատկապես երկրորդ խաղակեսի ելույթից հետո: Մենք պահեր ստեղծեցինք, իսկ պաշտպանությունում ամուր էինք: Այստեղ իսկապես կարևոր էր հաղթելը»:
Ամադու Դիավարայի մասին
«Նա երկար ժամանակ շարքից դուրս էր եկել: Գոհ եմ Դիավարայի խաղից: Այսօր նա, բացի գոլից, փայլուն ելույթ ունեցավ: Ես ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ կա նրա նման ֆուտբոլիստ»:
Այսօրվա հաղթանակը մի փոքր մեղմո՞ւմ է ճնշումը:
«Դա միանշանակ կարևոր էր: Մենք գալիս էինք« Միլանից» կրած պարտությունից, և թիմը լավ արձագանքեց նախորդ խաղում կրած պարտությանը: Չհաղթելուց հետո կարևոր էր գիտակցել, թե ինչ պետք է անեինք` մեր խաղը բարելավելու համար: Թիմը ճիշտ վերաբերմունք ցուցաբերեց: Մենք հաղթեցինք մի խաղում, որը մեզ իրոք անհրաժեշտ էր հաղթել»: