Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» քամբեք իրականացրեց «Սևիլյայի» հետ պատասխան խաղում: Կատալոնացիներն առաջին խաղում պարտվել էին 0:2 հաշվով:
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Օսման Դեմբելեն: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից վայրկայններ առաջ Ժերար Պիկեն հաշիվը դարձրեց 2:0 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի մեկնարկում՝ 95-րդ րոպեին Մարտին Բրեյթույթը խփեց իր թիմի հաղթական գոլը:
«Սևիլյան» 90+2րդ րոպեից խաղում էր 10 հոգով, քանի որ դաշտից հեռացվել էր Ֆեռնանդոն: Հյուրերը 73-րդ րոպեին հնարավորություն ունեին գոլ խփելու, սակայն 11 մետրանոցը չկարողացավ հստակ իրացնել Լուկաս Օկամպոսը: