TotalFootball.am


03.03.21 20:37

«Դա մեզ չի հետաքրքրում». Վերետուի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայից


«Ռոմայի» կիսապաշտպան Ջորդան Վերետուն դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը: Այս մրցաշրջանում ֆրանսիացին անցկացնում է իր ամենաարդյունավետ մրցաշրջանը. նա արդեն 10 գոլ է հեղինակել:

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ, սակայն «Ռոման» ցանկանում է նրան դրդել նոր գործարքի:

Չնայած «Նապոլիի» կողմից մեծ հետաքրքրությանը՝ Վերետուի գործակալը՝ Մարիո Ջուֆֆրեդին, հաստատել է, որ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները արդեն սկսել են:

«Մենք քննարկում ենք նոր պայմանագիրը: Մեկ ամիս անց մենք նորից կհանդիպենք, որպեսզի շարունակենք այդ թեման: «Նապոլիի» կողմից հետաքրքրությո՞ւնը: Դա մեզ չի հետաքրքրում», - ասել է նա Corriere dello Sport-ի հետ զրույցում:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6