«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մտածում է իր ապագայի շուրջ: Որոշ ժամանակ առաջ ֆուտբոլիստը որոշել էր լքել մադրիդյան ակումբը, սակայն վերջին ժամանակներս նրա հայացքները իրավիճակի վերաբերյալ փոխվել են:
Նա մեկնարկային կազմում էր «Ատալանտայի» և «Սոսյեդադի» հետ խաղերում: Իսպանացին կարող է փոխել իր որոշումը, եթե թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կողմից վստահություն զգա:
Ֆուտբոլիստը «Ռեալում» տարեկան 5-6 միլիոն եվրո է վաստակում: Իսկոն կարծում է, որ համավարակի պայմաններում դժվար կլինի այլ ակումբում նման աշխատավարձի հույս ունենալ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրանով լրջորեն հետաքրքրված է «Սևիլյան»: