«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրակարգ հարձակվողի կարիք ունի:
«Կարծում եմ՝ ՄՅՈւ-ն խնդիրներ ունի հարձակման գծում: Երբ գնդակը հասնում է հարձակման գծի խաղացողներին, արդյոք նրանք բավարար մակարդակ ունե՞ն, որպեսզի եզրափակեն գրոհները:
Մարդիկ ասում են, որ ՄՅՈւ-ն վինգեր կարիք ունի, բայց իրականում, նրանց կենտրոնական հարձակվող է անհրաժեշտ»,- Կարագերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: