TotalFootball.am


02.03.21 20:32

Ազարի վերականգնումը ձգձգվում է. նա բաց կթողնի դերբին


«Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի վերականգնումը ձգձգվում է: Ինչպես հաղորդում է AS-ը՝ բելգիացին, ինչպես նաև թիմի պաշտպան Դանի Կարվախալը, չեն մասնակցել ընդհանուր խմբի՝ մարտի 2-ին կայացած մարզմանը: Երկուսն էլ աշխատել են մարզասրահում:

Ի սկզբանե սպասվում էր, որ փետրվարի 3-ին մկանային վնասվածք ստացած Ազարը կապաքինվի 3-4 շաբաթում, սակայն արդեն այժմ ակնհայտ է, որ նրա վերադարձը հետաձգվում է: Այդպիսով, կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Ատլետիկոյի» դեմ մարտի 7-ին կայանալիք խաղին: Մինչդեռ Զիդանը հույս ուներ, որ Ազարը հաստատ կլինի թիմի հայտացուցակում:

Այս մրցաշրջանում 30-ամյա Ազարը մասնակցել է Լա Լիգայի 8 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6