«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, պատմել է, թե ինչպես է ֆուտբոլիստն արձագանքում անհաջողություններին:
«Իհարկե, եթե խաղն անհաջող է դասավորվում, ապա Կրիշտիանուն արևի պես չի փայլում, բայց նա գիտի, որ ֆուտբոլն այդպիսին է. երբեմն դու հաղթում ես, երբեմն՝ պարտվում:
Կրիշտիանուն շատ հասուն է: Դա իսկապես զարմացրել է ինձ, դրանով նա գրավեց իմ սիրտը: Նա ինքնաքննադատ է, պատասխանատու: Կրիշտիանուն սիրում է իր գործը: Դա իդեալական համադրություն է», - ասել է Ջորջինան Sportsweek-ին տված հարցազրույցում: