«Ռոմայի» սեփականատերերը՝ Ֆրիդկինները, հիասթափված են Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ թիմի խաղերից և, կարծես, ավելի ու ավելի են համոզվում մրցաշրջանի ավարտից հետո պորտուգալացի մասնագետին հեռացնելու անհրաժեշտության մեջ՝ անկախ մրցաշարային աղյուսակում եզրափակիչ դիրքից: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:
Ա Սերիայի 24 տուրերից հետո «Ռոման» 44 միավորով 5-րդ հորիզոնականում է: Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում «գայլերը» մրցելու են Դոնեցկի «Շախտյորի» հետ:
Ֆոնսեկային փոխարինելու հիմնական հավակնորդները Մասիմիլիանո Ալլեգրին ու Մաուրցիո Սարրին են: