«Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանին: Այս մասին գրում է Ok Diario-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբը հույս ունի ֆրանսիացու վաճառքից 60 միլիոն եվրո ստանալ՝ մոտավորապես կեսը այն գումարի, որ «Բարսան» վճարել է «Ատլետիկոյին» 2019 թվականին:
«Բարսելոնան» մի շարք խնդիրների է բախվել նման տրանսֆեր իրականցնելու փորձերի ժամանակ: Նախ՝ Գրիզմանը չի ցանկանում հեռանալ ակումբից, որի հետ կապված է մինչև 2024-ը նախատեսված խոշոր պայմանագրով: Հետո՝ ֆուտբոլիստը գնորդներ չունի:
Ինչպես հավաստիացվում է՝ «Բարսելոնան» ցանկանում էր Գրիզմանին վաճառել անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ ու նրան առաջարկել աշխատել տեղափոխության վրա, սակայն մերժում է ստացել: Բացի դրանից, ոչ մի ակումբ պատրաստ չէ ֆուտբոլիստին վճարել այն աշխատավարձը, որ նա ստանում է «Բարսայում»: