Առայժմ հայտնի չէ, թե որ ակումբում կարիերան կշարունակի պաշտպան Դավիդ Ալաբան, որը վերջերս հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիայից» հեռանալու մասին:
ՊՍԺ-ն ֆուտբոլիստին արդեն հստակ առաջարկ է արել: Ինչպես նաև Ալաբան բանակցություններ է վարել ակումբի նախագահ Նասսեր Ալ-Խելաիֆիի հետ, որը երկար ժամանակ է՝ ցանկանում է ավստրիացուն տեսնել իր թիմում:
ՊՍԺ-ում պատրաստ են Ալաբային երաշխավորել տեղ կիսապաշտպանության կենտրոնում: «Ռեալը», որը նույնպես հավակնում է ֆուտբոլիստին, նման քայլի գնալ պատրաստ չէ, քանի որ այդ դիրքում թիմում խաղում են Կազեմիրոն ու Թոնի Կրոսը:
Ինչպես հաղորդում է tz-ը՝ հղում անելով Sky-ին՝ Ավստրիացին առայժմ չի որոշել, թե որ ակումբ կտեղափոխվի: