«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է 20 անընդմեջ հաղթանակ տարած իր թիմի ելույթների մասին:
«Մենք գոհ ենք այն ամենից, ինչին արդեն հասել ենք, դա չի կարելի ժխտել: Եթե նախկինում որևէ մեկին դա չի հաջողվել, ապա, նշանակում է, դա դժվար առաջադրանք է:
Բայց արդյունքում նշանակություն ունի միայն այն, թե բարձրացնո՞ւմ ես արդյոք մրցանակը գլխավերևում, թե՞ ոչ: Այնպես որ, մենք էլի չենք կարող մեզ թույլ տալ ձեռքներս ծալած նստել ու ասել, թե ամեն ինչ գերազանց է:
Մեծ աշխատանք կա առջևում, և ես տեսնում եմ նախանշանները, որ մենք կարող ենք ավելի լավը դառնալ:
Եվրոպայի լավագույն թիմը «Բավարիան» է: Նրանք հաղթել են հնարավոր ամեն ինչ: Նրանք լավագույն թիմն են: Անգլիայում չեմպիոնը «Լիվերպուլն» է, ուստի լավագույնն այն է», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել TeamTalk-ը: