Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին ընդառաջ խոսել է թիմում այժմյան վիճակի մասին:
««Ռեալը» կարողանում է հաղթել կրիտիկական պահերին: Մենք գիտենք, որ մրցաշրջանի ընթացքում դժվարություններ պատահում են, բայց միշտ կան նաև դրական պահեր: Առջևում դեռ շատ խաղեր կան: Մենք շարժվում ենք մի խաղից մյուսը: Իմաստ չունի հետ նայելը: Մեր միակ մտահոգությունն այժմ առաջիկա խաղն է:
Ոչինչ չենք կարող անել անցած պարտությունների հետ: Հիմա մեր ֆուտբոլիստներից շատերը վերականգնվում են: Ինձ համար ամենակարևորը ֆուտբոլիստների նվիրվածությունն է: Չնայած բոլոր տիտղոսներին՝ նրանք շարունակում են անհամբերությամբ սպասել հաջորդ խաղին», - Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն:
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա այս կեսգիշերին: