«Բարսելոնայի» նախկին նագահ Ժոսեպ Բարտոմեուն ձերբալակալվել է: Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, կատալոնական ոստիկանության ձեռնարկած օպերացիայի արդյունքում 58-ամյա ֆունկցիոները ձերբակալվել է:
Այսօր խուզարկություն է տեղի ունեցել ակումբի գրասենյակում:
Բացի Բարտոմեուից ձերբակալվել են ակումբի նախկին գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և իրավաբական հարցերի պատասխանատու Ռոման Գոմես Պոնտին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ոստիկանության հետաքննությունը կապված է ակումբում 2020 թվականին տեղի ունեցած սկանդալի հետ, որը ստացել էր «Barcagate» անվանումը:
Այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ I3 Ventures ընկերությունը, որի հետ համագործակցում էր «Բարսելոնան», աշխատել է Բարտոմեուի իմիջի բարձրացմանն վրա: Մասնավորապես՝ սոց. ցանցերում Բարտոմեուն աջակցող գրառումներ էին կատարվում, իսկ ֆուտբոլիստները հայտնվում էին քննադատության տակ: