TotalFootball.am


01.03.21 10:35

Ֆոնսեկա. «Դժվար է հասկանալ, թե ինչու չենք հաղթում մեծ թիմերի դեմ խաղերում»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլու Ֆոնսեկան խոսել է Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում «Միլանից» կրած պարտության մասին: 

«Առաջին 20 րոպեում մենք չէինք խաղում, իսկ հետո ստացվեց վերադառնալ խաղ: Դժվար է հասկանալ, թե ինչու չենք հաղթում մեծ թիմերի դեմ խաղերում: Դա դետալների հարց է, մեզ ինչ-որ բան չի հերիքում: Բայց փաստը մնում է փաստ: Իսկապես, չենք կարողանում դիմակայել մեծ թիմերին: 

Մրցավարությո՞ւնը: Կային բաներ, որոնք ինձ դուր չեկան, բայց չեմ ցանկանում արդարացում գտնել: Ավելի լավ է չխոսամ այդ մասին»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6