«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն դժգոհ է մնացել իր ֆուտբոլիստների ցուցադրախ խաղից Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի «Վերոնայի» հետ հանդիպմանը (1:1):
«Արդյունքը հիասթափեցնող է, բայց մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Ամենադժվարը հաշվի մեջ առաջ անցնելն էր, բայց մենք արեցինք դա, սակայն չկարողացանք պահպանել առավելությունը:
Կան կարևոր բաներ, որոնք ցավոք չեն հասկանում երիտասարդ խաղացողները: Հենց այդ մանրուքներն են տարբերություն ստեղծում և արդյունք ապահովում: Մենք փորձառու ֆուտբոլիստների պակաս ունենք, իսկ երիտասարդները չգիտեն, թե որ կողմ է պետք շարժվել:
Ես խնդրել էի Ալեքս Սանդրոյին և Ռոնալդուին խոսել նրանց հետ, սակայն ինչպես երևում է դա բավական չէր»,- Պիռլոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն: