Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Այս հաղթանակը դարձավ 200-րդը «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար Պրեմիեր լիգայում: Նրա գլխավորությամբ «Սիթին» 273 հանդիպում է անցկացրել:
Սա ռեկորդային ցուցանիշ է ԱՊԼ-ում: Նախկին ռեկորդը պատկանում էր Ժոզե Մոուրինյուին, որին 200 հաղթանակի հասնելու համար պահանջվել էր 309 խաղ: