«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Իսկոյի մասին:
«Գիտենք, թե որոնք են Իսկոյի ուժեղ կողմերը: Նա «Ռեալի» ֆուտբոլիստ է: Նա իրեն լավ դրսևորեց «Ատալանտայի» հետ խաղում: Իմ աշխատանքն է ֆուտբոլիստների միջև բաշխել խաղաժամանակը, բայց դա հեշտ չէ հատկապես, երբ թիմում շատ են բարձրակարգ խաղացողները: Կտեսնենք, թե կլինի վաղը:
«Ռեալը» միշտ հույսեր կկապի Իսկոյի հետ»,- Զիդանի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: