«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատասխանել է այն հարցին, թե ինչու թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը չխաղաց «Սևիլյայի» դեմ Պրիմերայի 25-րդ տուրի հանդիպման շրջանակում (2-0):
«Դա ինչ-որ ուղերձ չէր նրա համար: Մենք որոշեցինք փոխել սխեման և, որպեսզի ավելի լավ գործենք, առջևի գծում դրեցինք Ուսման Դեմբելեին: 1-0 հաշվի ժամանակ մենք որոշեցինք, որ Մեսսիի կողքին մեզ պետք է ավելի արագ մեկը, քան Գրիզմանն է: Դա ոչ մի տեսակի պատիժ չէ», - Կումանի խոսքերն է մեջբերել Marca-ն:
Գրիզմանն այս մրցաշրջանում Պրիմերայի 23 խաղի է մասնակցել: