ՌՖՊԼ-ի 20-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2-2 հաշվով խաղաց «Զենիթի» հետ:
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը, սակայն «Զենիթը» մրցակցի ինքնագոլի շնորհիվ վերադարձավ խաղի մեջ կարողացավ առաջ անցնել: 89-րդ րոպեին, երբ «Ռոստովը» պարտվում էր 1-2 հաշվով, Խորեն Բայրամյանի փոխանցումից հետո Սոուն գոլ խփեց ու ոչ-ոքի կորզեց թիմի համար:
Այս ոչ-ոքիից հետո «Ռոստովը» 33 միավորով 5-րդն է:
Խորեն Բայրամյանը պահեստայինների կազմում էր և խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին: