TotalFootball.am


27.02.21 16:22

400 միլիոն դոլար և փոքրիկ մարզադաշտ. «Ռոմայի» նախագահը նոր նախագիծ ունի


«Ռոմայի» նախագահ Դեն Ֆրիդկինը հրաժարվել է Tor di Valle-ում մարզադաշտի նախագծից և արդեն աշխատում է սեփական նոր մարզադաշտի կառուցման վրա: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ բացահայտելով մի քանի մանրամասներ նոր նածագծի մասին:

Ակումբի տեխասցի սեփականատերերը մտադիր են 400 միլիոն դոլար ներդնել ոչ մեծ (45 հազար տեղ) մարզադաշտի համար՝ առանց բիզնես-այգու՝ նախատեսելով շինարարության թույլտվությունը ստանալ մոտավորապես 2 տարուց: Բարեհաջող ընթացքի դեպքում 2026 թվականին թիմն արդեն կունենա սեփական նոր մարզադաշտ:

Նոր մարզադաշտի կառուցման տեղն այս պահին դեռևս որոշված չէ: Այդ հարցով սպասվում է Ֆրիդկինի հանդիպումը Հռոմի քաղաքապետի հետ:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6