«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հայտնել է, որ թիմի հարձակվող Պաուլո Դիբալան վիրահատության անհրաժեշտություն չունի:
«Դիբալայի մասին առայժմ նորություններ չկան: Մենք մոտ ժամանակներս ակումբի բուժանձնակազմի հետ կքննարկենք՝ ինչպես է ավելի լավ կազմակերպել նրա վերականգնման ծրագիրը, որպեսզի Պաուլոն հնարավորինս արագ վերադառնա շարք: Նա չի վիրահատվելու», -Պիռլոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Հիշեցնենք՝ Դիբալան ծնկի վնասվածք էր ստացել հունվարի 10-ին՝ Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղին: Հաղորդվում էր, որ Դիբալան մեկնել է Բարսելոնա՝ վիրաբույժի հետ խորհրդակցության: