«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատուզոն տուգանվել է: Այս մասին հաղորդում է Rai Sport-ը:
Իտալացուն տուգանել են 3 հազար եվրոյով հայհոյելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել Ա Սերիայի 10-րդ տուրի՝ «Կրոտոնե» - «Նապոլի» խաղի ժամանակ (0-4), որը կայացել է 2020-ի դեկտեմբերի 6-ին, երբ մարզիչը, ինչպես հաղորդվել է, հայհոյախառն արտահայտություններ է արել: Գատուզոն ընդունել է իր մեղքը, ինչից հետո տուգանվել է:
Ավելի վաղ հայհոյանքի համար տուգանվել էր «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը: Բուֆֆոնի տուգանքը կազմել էր 5 հազար եվրո: