«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել թուրքական «Ֆեներբահչեն»: Այս մասին հայտնում է BILD-ը:
Ըստ աղբյուրի՝ թիմի ներկայիս մարզիչ Էրոլ Բուրուտը շուտով կարող է պաշտոնանկ արվել:
Այս պաշտոնին հավակնում են թիմի նախկին մարզիչ Քրիստոֆ Դաումը, թիմի սպորտային տնօրեն Էմրե Բելեզոհլուն, «Բաշաքշեհիրի» նախկին մարզիչ Օկան Բուրուկը և Արսեն Վենգերը:
Հիշեցնենք, որ հունվարին «Ֆենեբահչեի» կազմն է համալրել «Արսենալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը: