«ՌԲ Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հետաքրքրված է «Տոտենհեմում» աշխատանքով: Այս մասին հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆոլկը «Թվիթերի» իր էջում: Հաղորդվում է, որ մասնագետը Ժոզե Մոուրինյուին փոխարինելու գլխավոր հավակնորդներից մեկն է:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը մտադիր է առաջիկա օրերին հետևել թիմի խաղին: Եթե արդյունքները անհաջող լինեն, ղեկավարությունը կարող է որոշում կայացնելՄոուրինյուին հեռացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» դիտարկում է նաև Բրենդան Ռոջերսին նշանակելու տարբերակը: Սակայն «Լեսթերն» իր մարզչին բաց կթողնի միայն միջնորդավճարի դիմաց:
33-ամյա Նագելսմանը «Լեյպցիգը» գլխավորում է 2019-ից: Այս մրցաշրջանում նրա թիմը Բունդեսլիգայի 22 խաղից հետո 47 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում: