«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին, որի արդյունքում հռոմեական ակումբը կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ:
«Իմ նախկին թիմի հետ խաղալը ճակատագիր է: Դժվար փուլ է լինեու: Ես լավ գիտեմ «Շախտյորին», թիմին: Այս տարի նրանք Չեմպիոնների լիգայում երկու անգամ հաղթեցին «Ռեալին», երկու անգամ ոչ-ոքի խաղացին «Ինտերի» հետ: «Շախտյորն» ուժեղ թիմ է:
Հաճելի կլինի վերադառնալ Ուկրաինա: Դա իմ տունն է, որտեղ ես երջանիկ եմ եղել: Այդ երեք տարիները երբեք չեմ մոռանա:
Բայց հիմա ես նրանց մրցակիցն եմ: Կարևոր է լավ հանդիպում անցկացնել Հռոմում, քանի որ Ուկրաինայում խաղալը միշտ էլ դժվար է»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել «Ռոմայի» մամուլի ծառայությունը: