Դոնեցկի «Շախտյորի»՝ ֆուտբոլի գծով տնօրեն Դարիո Սռնան հարցազրույց է տվել ակումբային հեռուստաալիքին ու մեկնաբանել ԵԼ 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքը: «Հանքափորները» մրցելու են «Ռոմայի» հետ:
«Ես ու Պաուլուն արդեն փոխանակվել ենք հաղորդագրություններով, պայմանավորվել ենք տեսնվել ու միասին սուրճ խմել: «Ռոման» լավ մրցակից է, որն Իտալիայի 4 լավագույն թիմերից մեկն է: Մեզ շատ ծանր դիմակայություն է սպասվում, բայց մենք վերջին ժամանակներս շատ փորձ ենք կուտակել, մեր երիտասարդ խաղացողներն էլ խաղացել են Եվրոպա Լիգայի կիսաեզրափակրում, ուստի շանսերը գնահատում եմ 50/50:
Ֆոնսեկան ոչ միայն իմ ընկերն է, այլ նաև մեր ակումբի ընկերը: Մեծ մարզիչ, որը «Շախտյորի» հետ հաղթել է 7 տիտղոս 3 տարում, իսկ այժմ «Ռոմայի» մարզիչն է: Մենք ընկերություն ենք անում, բայց խաղադաշտում, ինչպես գիտեք, ընկերներ չկան: Նա կպայքարի իր թիմի համար, մենք՝ մեր: Երկրորդ խաղից հետո կտեսնենք՝ ով ավելի ուժեղ կլինի, ու անպայման կշնորհավորենք միմյանց», - ասել է Սռնան: