ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է թիմի հարձակվող Նեյմարի առողջական վիճակի մասին:
«Նեյմարը շարունակում է հետևել ապաքինման պլանին, որը կազմել է ակումբի բուժանձնակազմը: Այսօր նա մարզվել է անհատական ծրագրովԼ Նա էմոցիոնալ լավ վիճակում է, գնում է դեպի ապաքինման», - Պոչետինոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Նեյմարը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Գավաթի 1/32 եզրափակչի՝ «Կանի» դեմ խաղում: