TotalFootball.am


26.02.21 18:59

[ՖՈՏՈ] Կումանը անսպասելի ավարտել է ասուլիսը ինքնազգացողության վատացման պատճառով


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վաղաժամ ավարտել է Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ նախախաղային մամուլի ասուլիսը:

Պատճառը դարձել է քթից արնահոսությունը: Չի հաջողվել այն դադարեցնել, ուստի մարզիչը ստիպված է եղել նախքան ասուլիսի ավարտը լքել սրահը: Սա առաջին դեպքը չէ, որ նման բան է տեղի ունենում Կումանի հետ:

Արնահոսությունից մի քանի րոպե առաջ լրագրողները նրան հարցրել էին որպես «Բարսելոնայի» մարզիչ՝ իր ապագայի մասին:

«Ես գիտեմ, որ «Բարսայի» մարզչի վրա միշտ մեծ ճնշում է լինում, եթե չես հաղթում, մեղավորը միշտ մարզիչն է լինում: Ես ամբողջ ուժով փորձում եմ և երբեք չեմ մտածում պարտվելու մասին, ես միշտ մտածում եմ հաղթանակի մասին: Չգիտեմ՝ ինչ կպատահի, բայց լավատեսորեն եմ տրամադրված», - Կումանի խոսքերն է մեջբերել Sport.es-ը:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6