«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լիոնել Մեսսիի ու թիմի մյուս վետերանների դերի մասին:
«Նրանք չեն կարող միշտ ամեն ինչ անել միայնակ: Մեսսին Լա Լիգայում 18 գոլ է խփել, հարձակման գծի մյուս բոլոր խաղացողները միասին վերցրած խփել են նույնքան գոլ: Նրան ևս օգնություն է պետք:
Չի կարելի միշտ միայն լավագույն ամենափորձառուներին խնդրել՝ ամեն ինչ անել: Պատասխանատվությունը պետք է կրի ամբողջ թիմը, ոչ թե միայն վետերանները», - Կումանի խոսքերն է մեջբերել Marca-ն:
Մեսսին 18 գոլով «Բարսայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում: Նրան հետևում են Անտուան Գրիզմանը՝ 6 գոլով ու Անսու Ֆատին՝ 4 գոլով: