ՊՍԺ-ն միացել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի համար պայքարին: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը: Հիշեցնենք՝ ամռանն ավարտվում է մերսիսայդյան ակումբի հետ կիսապաշտպանի պայմանագիրը: Ֆուտբոլիստին հավակնում է «Բարսելոնան»:
Հունվարին հաղորդվում էր, որ 30-ամյա հոլանդացին որոշել է չերկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Վեյնալդումը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին:
«Կարմիրների» կազմում նա հաղթել է ՉԼ-ն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունն ու Անգլիայի Պրեմիեր լիգան: