«Մոնրեալ Իմփեքթի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին հեռացել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից ընտանեկան պատճառներով: Այս մասին հաղորդում է կանադական ակումբի պաշտոնական կայքը:
«Որոշում եմ կայացրել ծանր սրտով: Անցած տարին ինձ համար չափազանց ծանր էր: Համավարակի պատճառով ես չէի կարողանում տեսնվել երեխաներիս հետ: Բաժանումը չափազանց մեծ ծանրաբեռնում է ինձ ու իմ երեխաների համար: Ես շատ տխուր եմ, բայց պետք է լքեմ «Մոնրեալն» ու վերադառնամ Լոնդոն:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ֆուտբոլիստներին ու այս ակումբի ամբողջ անձնակազմին, որոնք օգնել են, որ ինձ այստեղ ցանկալի հյուր զգամ», - Անրիի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:
Անրին «Մոնրեալի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019-ի նոյեմբերի 14-ին: