«Ռեալը» մտադիր է բողոքարկում ներկայացնել ՈՒԵՖԱ՝ խնդրելով չեղարկել թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի դեղին քարտը ՉԼ 1/8 եզրափակչի ՝ «Ատալանտայի» հետ խաղում:
Այդ զգուշացման պատճառով բրազիլացին բաց կթողնի պատասխան խաղը, քանի որ այդ քարտը նրա համար ՉԼ այս խաղարկության ընթացքում 3-րդն էր:
Ակումբում դեղին քարտը համարում են անարդար, քանի որ տեսակրկնությունում երևում է, որ Կազեմիրոն խախտում չի անում Դուվան Սապատայի նկատմամբ:
Այդ պատճառով «Ռեալում» մտածում են մրցավարի որոշումը բողոքարկելու մասին: Ընդ որում, ակումբում հասկանում են, որ ՈՒԵՖԱ-ն հազվադեպ է չեղարկում մրցավարների նախնական որոշումները: