«Բարսելոնայի» նախագհի թեկնածուներից մեկի՝ Տոնի Ֆրեյշայի թիմը պաստառներ է պատրաստել նախընտրական քարոզարշավի համար:
Դրանցից մեկի վրա գրառումը հիշեցնում է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին. «Ես թույլ չեմ տա ՎԱՌենտինոյին՝ վերահսկել Լա Լիգան»:
Մեկ այլ պաստառի վրա գրառումն ակարկում է «Բարսելոնայի» նախագահի թեկնածուներից Ժոան Լապորտային, որը դեռ չի մասնակցել դեբատներին. «Կարծես, դեբատի մասնակիցներից ինչ-որ մեկը հիմա Luz de Gas-ում է»:
Luz de Gas-ը Բարսելոնայում գիշերային ակումբ է, որտեղ Լապորտան տոնել էր տիտղոսներ նվաճելը «Բարսելոնայի» նախագահ եղած ժամանակ: