Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտա»-«Ռեալ» խաղում դաշտի տերերի պաշտպան Ռեմո Ֆրոյլերի հեռացման մասին:
«Այսպիսի որոշումները հիասթափեցնում են: Ֆրոյլերը վերջին խաղացողը չէր, բացի այդ էլ Մենդին եզր էր շարժվում: Դեղին քարտը լրիվ բավական էր: Կարմիրն այսպիսի դեպքերում անբացատրելի է: Այսպիսի որոշումները սպանում են ֆուտբոլը»,- Կապելոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն: