Դոնեցկի «Շախտյորի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմել է Ռոբերտ Լևանդովսկիի՝ ուկրաինական ակումբ չկայացած տեղափոխության մասին:
««Շախտյորն» առաջին արտասահմանյան ակումբն էր, որը ցանկանում էր ձեռք բերել Լևանդովսկիին: Մենք միանգամից հասկացանք, որ Ռոբերտը բացառիկ ֆուտբոլիստ է: Փորձում էինք ձեռք բերել նրան, մինչև «Բորուսիա» տեղափոխվելը: Ամեն ինչ արեցինք, որպեսզի ձեռք բերենք նրան, սակայն նա ընտրեց Գերմանիան:
2010 թվականին «Բորուսիան» Լևանդովսկիին ձեռք բերեց «Լեխից» 5 մլն եվրոյով: