«Ռոմայի» երկրպագուները դժգոհ են թիմի ավագ Լորենցո Պելեգրինիից:
Իտալացին Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել «Լացիոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը՝ գրելով. «Ծնունդդ շնորհավոր, եղբայր»:
«Ռոմայի» երկրպագուներից շատերին դուրս չի եկել Պելեգրինիի այս քայլը և նրանք պաստառ են պատրաստել գրելով. «Պելեգրինին իմ ավագը» չէ:
Պաստառի հեղինակը «Բրիգատա դե Ֆալկի» խմբավորումն է: