«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին նշել է, թե որտեղ կարող է ավարտել կարիերան ֆրանսիացի ֆուտբոլիստը:
«Կվերադառնա՞ Կարիմը «Լիոն»: Այո, ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Նա միշտ խոսում է այդ մասին և դիտում է թիմի բոլոր խաղերը:
Բացի այդ, նա երբեք չի եղել «Ստադ դե Լյումեր» ստադիոնում և նրա կարծիքով՝ դա այն է, ինչ ինքն ուզում է: «Լիոնը» նրա սրտում է»,- Ջազիրիի խոսքն է մեջբերել Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Բենզեման հանդես է եկել «Լիոնում» 2005-09 թվականների ընթացքում: