«Ռոման» պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի առաջին երկու նորեկների ձեռքբերմանը:
«Ռոման» համաձայնության է հասել «Դալլասի» հետ պաշտպան Բրայան Ռեյնոլդսի տրանսֆերի վերաբերյալ:
Իտալական ակումբը կվարձակալի ֆուտբոլիստին և կունենա լրիվ տրանսֆերը գնելու պարտադիր իրավունք՝ 7 մլն եվրոյով:
Ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 700 հազար եվրո: Սպասվում է, որ Ռեյնոլդսը Հռոմ կժամանի հինգշաբթի:
Ինչ վերաբերում է երկրորդ նորեկին, ապա նա Ստեֆան Էլ-Շարավին է, որը Հռոմում է և կարանտինի մեջ: Այսօր նա նոր թեստ կհանձնի և բացասական արդյունքի դեպքում բուժզննում կանցնի պայմանագիր ստորագրելուց առաջ: