«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին հայտնվել է «Էվերթոնի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է թիմ հրավիրել անձամբ Կառլո Անչելոտին, որը գլխավորում է մերսիսայդյան ակումբը:
Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 30 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրած 19 խաղում Պելեգրինին դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: