«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ տոնած հաղթանակի և Բրունո Ֆերնանդեշի գոլի մասին:
«Հիանալի է: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և գեղեցիկ գոլեր խփեցինք:
Շատ գեղեցիկ ստացվեց Բրունոյի գոլը: Երբ Բրունոյին դաշտ դուրս չես բերում մեկնարկային կազմում, նա մնում է մարզումներից հետո ևս 45 րոպե և կատարելագործում է հարվածները:
Այդպես էլ արել է նա երեկ: Այնպես որ ես վստահ էի, որ նա գոլ կխփի տուգանայինից»,- Սուլշերի խոսքն է մեջբերել BBC-ն:
No stopping Bruno Fernandes #EmiratesFACup @ManUtd pic.twitter.com/gOCxdmJbOi
— Emirates FA Cup (@EmiratesFACup) January 24, 2021