Բրազիլիայում «Պալմաս» ակումբի ինքնաթիռն ավիավթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ:
Օդանավում բացի օդաչուից եղել են նաև 4 ֆուտբոլիստ և ակումբի նախագահ Լուկաս Մեյերը:
Ինչպես տեղեկացնում է OUL Esporte-ն, զոհվել են ֆուտբոլիստներ Լուկաս Պրոշեդեսը, Գիլյերմե Նոեն, Ռանուել և Մարկուս Մոլինարիները: Նրանք 23-28 տարեկան էին:
Ակումբի նախագահը 32 տարեկան էր:
Նրանք մեկնում էին Վերդեի Գավաթի 1/8 եզրափակչի «Վիլա Նովայի» հետ խաղին: Թիմի մյուս մասը պետք է մեկներ ավելի ուշ:
4 ֆուտբոլիստ առանձին է մեկնել, քանի որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդամենը 23 տոմս է հատկացնում թիմին:
Самолет с футболистами потерпел крушение в Бразилии, погибли шесть человек. На борту, помимо пилота, находились четыре футболиста и президент клуба четвертого бразильского дивизиона «Пальмас» Лукас Мейер pic.twitter.com/qoRjpqXA7f
— Известия (@izvestia_ru) January 24, 2021